Մենք անչափ ուրախ ենք, որ Դուք այցելել եք մեր կայք:
Այստեղ Ձեզ սպասում է հետաքրքրաշարժ ճանապարհորդություն Հայաստանի, Արցախի եւ աշխարհի ամենագողտրիկ ու հեքիաթային անկյուններով:
ՏԱՂԱՎԱՐ ՏՈՆԵՐ
Նորություններ
Հուլիսի 7-ից 17-ը Մեծ հանդիսությամբ նշվում է Գանձասարի հռչակավոր վանքի` Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու (ԼՂՀ) 770 ամյակը: Այս միջոցառումը Արցախի հոգեւոր մշակութային կյանքում մեծ կարեւորություն ունեցող իրադարձություն է: Եկեղեցու բացումը տեղի է ունեցել 1240 թվականի հունիսի 22-ին` Վարդավառի տոնին: Այս առիթով, մեր ընկերությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տաղավար տոներից` Քրիստոսի պայծառակերպության տոնին` կազմակերպում է ուխտագնացություն Հայաստան — Արցախ: Ճանապարհորդության ընթացքում հնարավորություն կունենաք ծանոթանալու ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի պատմամշակութային եվ հոգեւոր ժառանգությանը:
Ուրախ կլինենք ստանալ Ձեր համաձայնությունը մասնակցելու Ավրորա տուրիստական ընկերության կողմից առաջարկվող ուխտագնացությանը: